Գրեմմիի հավակնորդներ Տիգրան Մանսուրյանը, Ալեքսանդր Լիբրայխը և տիտղոսակիր դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միավորվել են մեկ բեմում
Ծագող աստղ, երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թին 2 կոնցերտը՝ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
այաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից նշում են, որ այս կոնցերտը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Ռախմանինովի ստեղծագործական ժառանգության մեջ: Շնորհիվ իր գեղարվեստական բարձր արժեքի, երաժշտական թեմաների գեղեցկության ու արտահայտչականության՝ այն դարձել է Ռախմանինովի, թերևս, ամենահայտնի ստեղծագործությունը: Երաժշտական գրականության մեջ դժվար է գտնել խոշոր կտավի մեկ այլ ստեղծագործություն, որտեղ այս աստիճան գերիշխում է երգա-մեղեդային հենքը:
Կոնցերտի մենակատարը՝ Եվա Գևորգյանը, միջազգային տասնյակ մրցույթների հաղթող է, 2021թ.-ին՝ դառնալով Շոպենի դաշնակահարների միջազգային մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆինալիստը, անվանվեց այդ մրցույթի «հայտնություն»: Վերջերս Մոսկվայում կայացած Ռախմանինովի միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր է: Եվան հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսական ազգային, Լյուցեռնի սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Աշխատել է դիրիժորներ Վալերի Գերգիեւի, Ալեքսանդր Սլադկովսկու, Վասիլի Պետրենկոյի, Լոուրենս Ֆոսթերի, Գերհարդ Ցիմմերմանի, Էդուարդ Թոփչյանի եւ այլոց հետ: 2019-ին ստացել է ICMA (International Classical Music Award) հատուկ մրցանակ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում: 2020-ին Եվգենի Կիսինն ընտրել է նրան որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու: 2021-ին արժանացել է «Yamaha ընկերության երիտասարդ արտիստ» կոչմանը:
Համերգի երկրորդ բաժնում կհնչի Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը: Այն համերգի ծրագրում ներկայացվել է դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի առաջարկությամբ: Մանսուրյանը 2011թ.-ին Ռեքվիեմը գրել է հենց Լիբրայխի պատվերով, որն էլ առաջին անգամ կատարվել է վերջինիս ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի կատարմամբ՝ Բեռլինում: Ռեքվիեմի ձայնագրությունը 2018թ-ի Grammy 60-րդ մրցանակաբաշխության նոմինանտ է 3 անվանակարգերում՝ «Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիտոր»՝ Տիգրան Մանսուրյան, «Խորալ երաժշտության լավագույն դիրիժոր»` Ալեքսանդր Լիբրայխ և «Լավագույն ձայնագրություն»։
Ալեքսանդր Լիբրայխը, ով բազում անգամներ կատարել է այս ստեղծագործությունը Եվրոպայում, շատ է կաևորում հայաստանյան ելույթը, նա նշում է, որ սա մի ստեղծագություն է, որը պատկանում է այս ժողովրդին և իր համար շատ հուզիչ է այն կատարել հենց Հայաստանում: Ալեքսանդր Լիբրայխն այժմ Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ և Վալենսիայի նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, նաև Ռիխարդ Շտրաուսի անվան փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
Մանսուրյանի Ռեքվիեմի կատարմանը մասնակցում են Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) և Երևանի պետական կամերային երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինե Ոսկանյան), մենակատարներն են Մերի Մովսիսյանը (սոպրանո) և Ակսել Դավեյանը (բարիտոն):
Հարակից հրապարակումներ`
- Եվա Գևորգյան. Ես իմ գործի ֆանատն եմ
- Felsner Artists. Եվա Գևորգյանի ձայնը կլսվի աշխարհի մեծագույն բեմերից գալիք տասնամյակների ընթացքում
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է
- Երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանին հոտնկայս ծափահարում են Ռուրի փառատոնում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը որպես աջակցություն ստացել է YAMAHA ընկերության ռոյալ
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգ կունենա Մարինյան թատրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին