Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը՝ Հայաստանի պատմության թանգարանում
Հայաստանի պատմության թանգարանում հուլիսի 14-ին կբացվի հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի առաջին մրցանակակիր Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանից։
Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանության և Նիդերալանդներում Մոնդրիան հիմնադրամի աջակցությամբ։
Հայաստանյան հանդիսատեսին ներկայացվող միջազգային այս հավակնոտ նախաձեռնությունը և հոլանդացի անվանի փորագրանկարիչ Հերման Նորդերմեերի այցը Հայաստան իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումների շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին