Շահնազարովը կոչ է անում լավաշով սկանդալային գովազդից հետո Վառնավային Հայաստան չթողնել
Լրագրող Միխայիլ Շահնազարովը YouTube-ի իր «Ամբողջ պարբերություն» հաղորդման շրջանակներում կասկածել է, որ Հայաստանի իշխանությունները հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավային թույլ կտան երկիր մուտք գործել լավաշով սկանդալային գովազդից հետո։ Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
«Հարց ունեմ Հայաստանի իշխանություններին՝ իսկապե՞ս կընդունեք Վառնավային, որը պաստառի վրա լավաշով է փաթաթված։ Սա զարմացնում և զայրացնում է»,-ասել է Շահնազարովը:
Նա հիշեց, որ լավաշը հաց է, որին կովկասցիները բավական ակնածանքով են վերաբերվում։ Լրագրողն ենթադրել է, որ եթե նման պաստառ հայտնվեր Գրոզնիում, Նալչիկում կամ Նազրանում, ապա «զրույցը շատ կարճ ու արդար կլինի»։
Խոսքը Վառնավայի «Պառկել Երևանի հատակին» շոուի գովազդի մասին է։ Պաստառի վրա Comedy Woman-ի աստղը մերկ կանգնած է Ալեքսանդր Գուդկովի, Նատալյա Եփրիկյանի և Եվգենի Բորոդենկոյի հետ։ Շոումենները ծածկվել են լավաշի նման շորով։ Ցանցում քննադատությունների պատճառով միջոցառման կազմակերպիչները որոշել են լավաշը փոխարինել փայլաթղթով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան