Չինաստանի բանակը հայտնել է պատերազմելու պատրաստ լինելու մասին՝ ամերիկացի սենատորի Թայվան կատարվելիք այցի կապակցությամբ
ԱՄՆ հանրապետական սենատոր Ռիկ Սքոթի (ՀՖՖ) Թայվան այցի կապակցությամբ Չինաստանի զինված ուժերն իրենց պատրաստակամությունն են հայտնում ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«Միացյալ Նահանգների նման գործողությունները լրջորեն խախտել են «մեկ Չինաստանի» սկզբունքը»,-ասել է Չինաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը, և հավելել. «ՉԺՀ-ն խստորեն բողոք է արտահայտնում դրա դեմ։ Չինաստանի ժողորվրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ)միշտ պատրաստ է պատերազմի, ցանկացած պահի կարող ենք սկսել ռազմական գործողություններ, մենք հաստատակամորեն պաշտպանելու ենք մեր երկրի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։
Ինչպես նա նշել է ՉԺԱԲ-ից՝ պատրաստ են վճռականորեն վերջ կդնի արտաքին միջամտությանը և թայվանցի անջատողականների՝ այսպես կոչված Թայվանի անկախությանը հասնելու փորձերին»։
«Ամեն գնով անհրաժեշտ է ապահովել հայրենիքի միասնությունը»,-ընդգծել է Ու Ցյանը։
Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ-ի համակարգում Թայվանի ընդգրկմանը․ Բլինքեն
- Թայվանում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ Է զոհվել
- Չինաստանը ԱՄՆ-ի դեմ միջոցներ կձեռնարկի Թայվանին 750 մլն դոլարի զենք մատակարարելու համար
- Թայվանի երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 36-ի
- Թայվանը դեմ է նույնասեռ ամուսնություններին