Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
Մոսկվան «Սիրիայի դեմոկրատական խորհրդին» (ՍԴԽ) վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում հերթական ռազմական գործողության Անկարայի ծրագրերին: «ՌԱԻ նովոստի»-ին ասել է ՍԴԽ-ի խոսնակ Բասամ Սաքերը։
«Ռուսաստանը մեզ վստահեցրել է, որ կանաչ լույս չի վառի Թուրքիայի առաջ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների վրա հարձակվելու համար»,-ասել է լրատվական գործակալության աղբյուրը։ Նրա խոսքով՝ թուրքական ուժերը ոչ թե հարձակում են սկսել, այլ «ուժեղացրել են իրենց պարեկությունն առանձին հատվածներում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
Ըստ ՍԴԽ-ի ներկայացուցչի՝ թուրքական ներխուժումը հղի է տարածաշրջանի ապակայունացմամբ, տեղի բնակիչների մահով, ավերածություններով և միգրացիոն հերթական ճգնաժամով, ինչը, ի վերջո, կնպաստի ահաբեկչական սպառնալիքի աճին։
Հարակից հրապարակումներ`
- Մենք որպես պետություն այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք. Վարուժան Գեղամյան
- Իրանը ցանկանում է երկխոսության միջոցով բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել Սիրիայում խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը
- Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Կուրբան բայրամի տոնից անմիջապես հետո
- Անկարան մտադիր է ՌԴ-ին համոզել Սիրիայում նոր ռազմական գործողության անհրաժեշտության հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան