ԱՄԷ-ն Հայաստանում գառի միս է բաժանել
Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մեկնարկել է 2022 թվականի Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) բարեգործական ծրագիրը, որի շրջանակում էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպությունը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում 70-ական կարիքավոր ընտանիքի (ընդհանուր առմամբ 140 ընտանիք) տրամադրել է տոնի շրջանակում զոհաբերված գառան միս։
Հայաստանում ԱՄԷ դեսպանատնից հայտնում են, որ տոնի առթիվ գառան միս է բաժանվել նաև մայրաքաղաք Երևանի բուհերում սովորող շուրջ 250 մուսուլման ուսանողների և ևս 50 կարիքավոր հայ ընտանիքների։
Բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում շուրջ 1000 անապահով ընտանիքների կտրամադրի ավելի քան 2,5 տոննա միս։
Մարդասիրական նախաձեռնությունն իրականացվում է ԱՄԷ-ի կողմից մեկնարկած ամենամյա լայնամասշտաբ արշավի շրջանակներում՝ ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը։
Ըստ դեսպանատան, նախագիծն արտացոլում է Էմիրությունների մարդասիրական մոտեցումը և ԱՄԷ հիմնադիր շեյխ Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյանի կողմից որդեգրած բարության արժեքները՝ նպատակ ունենալով տարածել սոցիալական համերաշխության ոգին հասարակությունների և ժողովուրդների միջև։
Հարակից հրապարակումներ`
- Կուրբան Բայրամի օրը մոսկովյան մզկիթներ է այցելել ավելի քան 250 հազար մահմեդական
- Եգիպտոսում շնաձկների հարձակումների պատճառը ոչխարներով բեռնված նավի խորտակումն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին