Ասադը 10 տարի անց այցելել է Հալեպ՝ մասնակցելու Իրանի աջակցությամբ ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկմանը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ուրբաթ օրը մահմեդական Կուրբան Բայրամ տոնի նախօրեին մեկնել է Հալեպ (Դամասկոսից 360 կմ), որտեղ ծանոթացել է երկրի տնտեսական մայրաքաղաքի վերականգնմանը։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, Արաբական Հանրապետության ղեկավարը մասնակցել է տեղական 200 մեգավատ հզորությամբ ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման արարողությանը, որը կառուցվել է Իրանի օգնությամբ։
«Հալեպում ՋԷԿ-ի գործարկումը կարևոր ազդանշան է տալիս, որ սիրիացի ժողովուրդը, չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին, վճռական է վերականգնելու այն, ինչ ավերվել է զինված խմբավորումների կողմից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ասադը:
Նա նշել է, որ Հալեպի նահանգը ավելի շատ տուժել է ահաբեկչությունից և դիվերսիաներից, քան Սիրիայի մյուս շրջանները, ուստի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում վերականգնողական աշխատանքներին»։
Սիրիայի առաջնորդն այցելել է նաև Հալեպի հյուսիսում գտնվող Թել Հասել գյուղի ջրային կայան, որը ավերվել էր 2012 թվականին ռազմական գործողությունների հետևանքով։
Վերջին 10 տարում Ասադի առաջին այցը Հալեպ տեղի ունեցավ Թուրքիային սահմանակից շրջաններում սրվող իրավիճակի ֆոնին: Անկարան հայտարարել է 2017 թվականին թուրքական բանակի կողմից այնտեղ ստեղծված անվտանգության գոտին ընդլայնելու ծրագրերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
- Իրանը ցանկանում է երկխոսության միջոցով բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները
- Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
- Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Դեսպան
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել Սիրիայում խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը
- Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Կուրբան բայրամի տոնից անմիջապես հետո
- Քաղաքագետ. Այն, ինչ որ կատարվում է Սիրայում, մեզ պետք է ուղղակիորեն մտահոգի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան