Բայդենը ելույթի ժամանակ կարդացել է հեռուստահուշարարի խոսքերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով կանանց իրավունքների մասին, հավանաբար կարդացել է հեռուստահուշարարի խոսքերը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Բայդենը հայտարարություն էր անում ԱՄՆ Գերագույն դատարանի վերջին որոշման մասին, որը չեղյալ էր համարել աբորտի սահմանադրական իրավունքի վերաբերյալ նախկին որոշումը:
«Հաջորդիվ մեծամասնության մեջբերումն է. «Կանայք զրկված չեն ընտրական կամ քաղաքական իշխանությունից։ Հարկ է նշել, որ գրանցված կին ընտրողներից ձայն տվողների տոկոսն ավելի բարձր է, քան արական սեռի ներկայացուցիչների տոկոսը»:Մեջբերման ավարտ»,-ասել է բայդենը:
Այնուհետ Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ամենայնի, ընթերցել է տեքստը, որը նախատեսված էր որպես դիտողություն միայն իր համար։ «Կրկնեք հայտարարությունը»,-ընթերցեց Բայդենը և իսկապես կրկնեց նախորդ խոսքերը։
Դրանք կրկնելիս՝ Բայդենը շփոթվեց կապերն արտաբերելիս։ «Կանայք զրկված չեն ընտրական և, կամ քաղաքական ... Ավելի ճիշտ՝ ոչ և, կամ՝ քաղաքական իշխանությունից»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Էմիլի Սայմոնսը, ի պատասխան նախագահի ելույթի հատվածով թվիթերյան գրառումների, գրել է, որ Բայդենն իրականում ասել է. «Թույլ տվեք կրկնել այն, ինչ ասացի»։ Չնայած ձայնագրության մեջ հստակ լսելի է, որ վարչակազմի ղեկավարն անձնական դերանուններ չի օգտագործում։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Էրդողանին վստահեցրել է, որ ջանքեր կգործադրի F-16-ի հետ կապված խնդիրը լուծելու համար
- Ջո Բայդենը Մադրիդում խախտել է թագավորական արարողակարգը
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
- Բայդենը պատահաբար ցույց է տվել իր հուշաթերթիկը
- Բայդենը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը
- Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին
- Բայդենը ցանկանում է ԱՄՆ-ում ժամանակավորապես չեղարկել վառելիքի հարկը
- Սպիտակ տունը հաստատել է՝ 79-ամյա Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին