Գնդակահարված Աբեի մարմինը տեղափոխվել է Տոկիո
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարմինը տեղափոխող ավտոշարասյունը հասել է Տոկիոյի նրա տուն։ Այս մասին գրում է BBC-ն։
Նախկին աշտոնյան թիկունքից գնդակահարվեց երեկ Ճապոնիայի հարավային մասում գտնվող Նարա քաղաքում։ Ականատեսները պատմել են՝ տեսել են մեծ ատճանակով զինված մի տղամարդու, որը քայլում էր Աբեից մի քանի մետր հեռավորության վրա։ Նա երկու անգամ կրակել: Նախկին վարչապետն ընկել է գետնին։
Ենթադրյալ հացագործը 41-ամյա Տեցույա Յամագամն է, նա ոստիկանությանն ասել է՝ կրակել է ինքնաշեն ատրճանակով։
Լուսանկարները՝ BBC-ից։
Երբ Աբեի մարմինը տեղափոխող դիակառքը հասել է Տոկիոյի նրա տան մոտ, նրա ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները՝ սևազգեստ ու շարք կանգնած, հարգանքի տուրք են մատուցել գործչին։
Տեղի ունեցածից հետո սոցցանցերում ճապոնացիներն իրենց զայրույթն են արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշելով, «Մենք ուզում ենք ժողովրդավարություն, ոչ թե բռնություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան