Զելենսկի. Ուկրաինային ժամանակին ռազմական օգնություն տրամադրելը թույլ կտա դադարեցնել մարտերն այս տարի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևին ժամանակին ռազմական օգնության տրամադրումը թույլ կտա մարտական գործողություններն ավարտել մինչև 2022 թվականի վերջը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։
Նրա խոսքով, եթե «Կիևի գործընկերների հզոր զենքերը ժամանակին հասնեն Ուկրաինա, և եթե բախտն ու Աստված իրենց կողմից լինեն, ուկրաինական կողմը կարող է շատ բանի հասնել մինչև 2022 թվականի վերջը և դադարեցնել պատերազմը»։
«Մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմի առնվազն ռազմական մասը»,-ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի իր երկիր։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի մասին
- ՆԱՏՕ-ի մասնակցության համար Ուկրաինայի հարցով բանակցություններին «խնդրել է» Արգենտինան
- Զելենսկին այցելել է Դնեպրոպետրովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի առաջավոր դիրքեր
- Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի երկրի վերականգնման համար
- Բանդերայի մասին Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի խոսքերը սուր քննադատության տեղիք են տվել
- Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը
- ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան