Էնդոկրինոլոգ Ծատուրյանն ավոկադոն համարում է կանանց սննդակարգի պարտադիր մթերք
Իր առողջությանը հետևող յուրաքանչյուր կնոջ սննդակարգի պարտադիր մթերք ավոկադոն է։ Բացի այդ, կնոջ սննդակարգը պետք է ներառի կարմիր միս, յուղոտ ձուկ, հում ձավարեղեն և կաթնամթերք: Այս մասին «Գազետա ռու»-ին ասել է էնդոկրինոլոգ, «Սեմեյնայա» կլինիկայի առաջատար մասնագետ Սոֆյա Ծատուրյանը։
«Ավոկադոն պարունակում է մակրո և միկրոէլեմենտներ՝ սելեն, մագնեզիում, կալիում, վիտամին E և D, ինչպես նաև B խմբի վիտամիններ: Ցանկալի է օրական մեկ միրգ օգտագործել շաբաթական երեքից հինգ անգամ»,-խորհուրդ է տվել նա:
Ըստ էնդոկրինոլոգի՝ կանանց մոտ անեմիա է առաջանում ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ, ուստի կարմիր միսը պարտադիր պետք է լինի նրանց սննդակարգում։
«Սա երկաթի հիմնական աղբյուրն է։ Երկաթ կա նաև խոզի և տավարի լյարդում, հնդկահավի և նապաստակի միսում։ Եթե դուք օգտագործում եք այս միջոցները շաբաթական 2-3 անգամ, ապա կարող եք նվազեցնել անեմիայի զարգացման ռիսկը»,-բացատրել է բժիշկը։
Ծատուրյանը նշել է, որ կանայք երբեք չպետք է հրաժարվեն բարդ ածխաջրերից, մասնավորապես՝ չմշակված հացահատիկից։ Կանանց առողջության համար ամենաօգտակարը բժիշկը համարում է հնդկաձավարը, պերլովկան, շագանակագույն, մոխրագույն բրինձը։
«Այս հացահատիկները հարուստ են սելենով, մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով, B խմբի վիտամիններով և նիկոտինաթթվով: Նախաճաշին կամ ճաշին դրանք պետք է ուտել օրական 100-200 գ»,-խորհուրդ է տվել նա։
Կանանց սննդակարգում ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն, ըստ բժշկի, կաթնամթերքն ու յուղոտ ձուկը։
«Ճարպոտ ձուկը ֆոսֆորի, A և D վիտամինների աղբյուր է։ Իսկ կաթնամթերքը, բացի կալցիումի միակ աղբյուրը լինելուց, պարունակում է նաև տրիպտոֆան՝ սերոտոնինի ամինաթթվի նախադրյալ։ Այսօր կարծիքներ կան, որ երեկոյան կաթնամթերք չի կարելի օգտագործել, քանի որ դա կարող է առաջացնել ինսուլինի արտադրության ավելացում, բայց 100 գրամ ցածր յուղայնությամբ կաթնաշոռը կամ 20-30 գրամ պինդ պանիրը մեծապես չի ազդի դրա վրա»,-եզրակացրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է մրգի մասին, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից
- Բժիշկը երեք ամենաօգտակար նախաճաշի մասին է խոսել
- Թուրքիան առաջարկում է Ուկրաինայում ստեղծել «բժշկական միջանցք» հիվանդների և վիրավորների տարհանման համար
- Բժիշկը ցրել է շաքարախտի մասին հիմնական առասպելը
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Բժիշկ-թերապևտը նշել է, թե օրական որքան հեղուկ է հարկավոր մարդու օրգանիզմին
- Առողջ սնվելու պարզ կանոններ բժշկից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան