«Ժողովուրդ». «Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ անելով՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետի ընդամենը 2 ամսվա փորձ ունեցող Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել։ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները ցույց կտան, թե Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» մասին ինչպիսի խայտառակ պլան է հաստատել»,- ասում է նա:
2021-ի փետրվարին «Իսկանդերի» «10 տոկոսանոց» կիրառության մասին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում: Ըստ նրա՝ «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը «Իսկանդերը» չի կրակել: «Այդ ակնարկը գուցե հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»,- ասել էր վարչապետը։
Այս հայտարարությունից հետո՝ օրեր անց, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինն ու Դմիտրի Սաբլինը Փաշինյանին մեղադրել էին ոչ կոմպետենտ լինելու և ստելու համար։ Ըստ ռուս պատգամավորների՝ «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Մեր ունեցած օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են նաև հսկողության համակարգերով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը ղարաբաղյան պատերազմում չի կիրառվել։ Հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում»,- հայտարարել էր ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Վերոնշյալ հարցազրույցից մի քանի օր անց վարչապետի մամուլի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- հայտնել էր վարչապետի նախկին խոսնակը։
Փաշինյանը, փաստորեն, «Իսկանդերի» կրակելու կամ գործելու որակական հատկանիշների մասին հայտարարություն էր արել, բայց նրա կաբինետը հերքել էր իրեն: Այժմ, փաստորեն, Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը հաստատում է, որ «Իսկանդերն» այնուամենայնիվ կրակել է: Ստացվում է՝ «Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ անելով՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արարատի մարզում դեռ անորոշություն է տիրում. ՔՊ դիրքերը թույլ են
- «Հրապարակ». ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը ևս կմասնակցի հանդիսավոր այցին դեպի Հատիս լեռ
- «Փաստ». Պետությունը փորձում է բռնապետական, բայց գեղեցիկ փաթեթավորված, վերահսկողություն իրականացնել դրամական հոսքերի վրա
- «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության
- «Հրապարակ». Ովքեր են նստած քաղաքական բանտախցում
- «Փաստ». Իշխանության հետ համագործակցությունը լավ էլ հնարավոր է, եթե կարևոր չէ սկզբունքայնությունը
- «Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում
- «Հրապարակ». Ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին