Իրավաբանը՝ Հայաստան հիմնադրամին. Առաջիկա շաբաթը սպասե՛ք հայցադիմումի
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Քանի որ Հայաստան համահայկական հիմնադրամում երկար ժամանակ է հանգիստ չեն կարողանում քնել, որոշեցի, այնուամենայնիվ, հրապարակային անդրադառնալ թեմային։
Բոլորին հայտնի է, որ Հիմնադրամի տասնամյա աշխատակից Աննա Մանուկյանին «Խիստ նկատողություն» կարգապահական տույժի անվան տակ ազատել են աշխատանքից՝ քաղաքական հետապնդման անհերքելի փաստը կանխակալ «բայց»-երով շաղկապելով պրիմիտիվ անհեթեթությունների հետ:
Այսօր, երբ վաճառքի է հանված Հայաստանի արժանապատվությունը, որից անհատական ու հավաքականորեն զուրկ են պետության օրվա կառավարիչները, դեռևս կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են արժանապատվության մասին:
Առաջիկա շաբաթը սպասե՛ք հայցադիմումին, որտեղ ի թիվս ձեր ապօրինությունների կգտնեք նաև մի շարք մերկացնող փաստեր ձեր իրավական բոբիկության, կիսագրագիտության և, իհարկե, օրենքները սեփական քիմքին հաճո մեկնաբանելու անիրավության մասին:
Հիմնադրամի ղեկավարությանը մաղթում եմ տրամաբանություն և տոկունություն՝ առաջիկա դատավարություններին սիրտանոթային խնդիրներից խուսափելու համար:
Հ.Գ. Ի դեպ, չէր խանգարի միջազգայի աուդիտի արդյունքներով նույնպես անհանգիստ լինեիք»։
Լուսանկարում Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին