«Հայրենիք»-ը հրավիրում է «Անվտանգության ամառային ակադեմիա»
«Հայրենիք» կուսակցությունը և կուսակցության երիտասարդական կառույցը 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ-ֆորմալ կրթական ծրագիրը։
Կուսակցությունից մանրամասնում են, որ դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկվեն Արցախյան հիմանահարցի, ՀՀ անվտանգության, տարածաշրջանային զարգացումների, իրավական, տեղեկատվական, հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
«Դասընթացի ավարտին ակադեմիայի շրջանավարտների հետ միասին կունենանք հայրենաճանաչողական այց Արցախի Հանրապետություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել Արցախի քաղաքական և հոգևոր իշխանությունների, Արցախցի երիտասարդների հետ, ինչպես նաև այցելել Արցախի տեսարժան և այլ սրբավայրեր։
Դասընթացներին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդները՝ լրացնելով մասնակցության հայտը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ հուլիսի 29-նն է։ Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ 1 ամիս։
Հեռ.+37433808308
Էլ հասցե. [email protected]»,-մանրամասնում են կուսակցությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան