Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Բեյդնոքը հայտարարել է վարչապետի պաշտոնի համար իր պայքարի մասին
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Քեմի Բեյդնոքը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո շաբաթ օրը հայտարարել է, որ կպայքարի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի, և արդյունքում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ անհրաժեշտ է կարգապահություն՝ կառավարությունը փոխակերպելու արդյունավետ և ժամանակակից մեքենայի, այլ ոչ թե խոզուկ-խնայատուփի՝ տարբեր ազդեցիկ խմբերի համար»,-գրել է Բեդնոքը The Times-ի հոդվածում:
«Մենք պետք է նոր շունչ հաղորդենք այնպիսի հասկացություններին, ինչպիսին է խոսքի, շուկայի ազատությունը, և ինստիտուտներին, որոնք պաշտպանում են ազատ մարդկանց, քանի որ մեր արժեքները և մեր իդեալները չափազանց կարևոր են, որպեսզի հրաժարվենք դրանց համար պայքարելուց»,-ասել է քաղաքական գործիչը:
42-ամյա Բեյդնոքը, որը ներկայացնում է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Սաֆրոն Ուոլդեն (Էսսեքս) ընտրատարածքը, Համայնքների պալատում է 2017 թվականից։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա աշխատել է Միացյալ Թագավորության կառավարությունում չորս պաշտոններում՝ կրթության փոխնախարար, գանձապետարանի քարտուղար-գանձապահ, կանանց և հավասար հնարավորությունների հարցերով պետքարտուղար և բնակարանային, տարածաշրջանային զարգացման և տեղական ինքնակառավարման նախարարի տեղակալ: 2015-ից 2017 թվականներին քաղաքական գործիչը եղել է Լոնդոնի ասամբլեայի անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Նա կողմ է Ռուսաստանին հարվածելուն. Բորիս Ջոնսոնին փոխարինողի թիվ մեկ հավակնորդը
- Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել
- Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան