Ուկրաինային Լիտվայից ուղարկած «Բայրաքթար»-ը Թուրքիան անվճար էր հատկացրել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Լիտվայից Ուկրաինա է տեղափոխվել թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ողջունում ենք լեգենդար բայրաքթար «Վանագասին» (Բազեն) Ուկրաինայում»,-ասել է Յարմակը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Լիտվայի ժողովրդին և անօդաչու սարքեր արտադրող թուրքական Baykar Makina ընկերությանը։
Ավելի վաղ Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը հայտնել էր, որ Վիլնյուսը Կիև է ուղարկել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, որի համար լիտվացիները նվիրատվությունների միջոցով միջոցներ են հավաքել։ Նրա խոսքով՝ արտադրող ընկերությունը որոշել է համապատասխան անօդաչու թռչող սարքն անվճար տրամադրել Ուկրաինային՝ հավաքագրված գումարն օգտագործելով անօդաչու թռչող սարքին անհրաժեշտ զինամթերք մատակարարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բայրաքթարը հրապարակել է Bayraktar Kizilelma-ի լուսանկարը
- Ադրբեջանում բայրաքթար են գնում, իսկ մենք ԱԺ նախագահի ավտոմեքենա, ԱԺ աշխատակազմին՝ միանման հագուստ. Սոֆյա Հովսեփյան
- Թուրքիան կարողանում է մի կողմից Բայրաքթարներ ուղարկել Ուկրաինա, մյուս կողմից հանդես գալ իբրև Դոստոևսկու պաշտպան. Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին