Ռուսական խաղաղապահները Արցախի Հանրապետությունում անցուդարձ են ապահովել Ադրբեջանի ԶՈւ-ի վեց շարասյուն
Համաձայն ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի դրությամբ զորախմբի քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյան՝ Արցախի Հանրապետության շրջաններով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի, Բերձորի։
Ըստ հաղորդագրության Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,7 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2425,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26532 պայթուցիկ առարկա։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Այս կրկեսի նպատակը՝ քաղաքականություն մտնելուց հեռու պահել ցանկացած նոր խաղաղացողի
- Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
- ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Նիկոլ Փաշինյան
- Խաղաղապահներն ասել են՝ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համատեղ որոշմամբ է պատգամավորների ցուցակը կազմվել, Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին