Սենոր Հասրաթյան. Իսկ անտեղյակ ժողովուրդը կլսի անդրանիկներին և նորից կանիծի «նախկիններին»
Արցախի Հանրապետության ԶՈՒ գնդապետ, ԶՈւ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Գեներալը հանդիսանալով բարձրագույն սպայական կոչում, ենթադրում է ոչ միայն երկարամյա զինվորական ծառայություն կամ ակադեմիական կրթություն, այլև առաջին հերթին անցած մարտական փառավոր ուղի և, որ շատ կարևոր է, ճակատագրական մարտերում իր բնատուր հրամանատարական տաղանդով բեկումնային նշանակության հաղթանակներ կերտող... Պատահական չէ, որ գեներալին հաճախ տրվում է Զորավար պատվանունը...
Ժամանակ առաջ Հայոց բանակի շարքերում կային այդպիսի գեներալներ, որոնք, ցավոք, 2018-ի հայտնի դեպքերից հետո, պաշտոնազրկվելով, իրենց տեղը զիջեցին բանակի բարձրագույն հրամկազմի այն ներկայացուցիչներին, որոնց ծանրակշռ մասն՝ ունենալով գեներալական ուսադիրներ կրելու իրավունք, ավաղ, ինչպես ցույց տվին 44-օրյա պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած և առայսօր տեղ գտնող ոչ հայանպաստ զարգացումները, չուներ Զորավարին հատուկ մարտական գործողություններ պլանավորելու և ղեկավարելու գեներալական կարողություններ...
Այս ամենից հետո, թերես, «արդար» է, երբ անդրանիկքոչարյանները՝ լինելով երկրի ռազմաքաղաքական պարտության գլխավոր պատասխանատուններն ու մեղավորները, «պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան հաստատելու» համար մեղադրում են իրենց իսկ կողմից ԶՈւ ԳՇ պետ նշանակված Օնիկ Գասպարյանին, վաղն էլ կմեղադրեն գեներալական ուսադիրներով որևէ կորպուսի հրամանատարի, որին շնորհել են հերոսի կոչում, մյուս օրը՝ մեկ այլ հրամանատարի, որն արժանացել է գեներալական աստղերի և այդպես շարունակ... Իսկ անտեղյակ ու դյուրահավատ ժողովուրդը կլսի անդրանիկներին և նորից ու կրկին կանիծի «նախկիններին...»։
Սա է մեր դաժան ու անարդար իրականությունը... Իսկ ինչ վերաբերում է Գեներալ երևույթին, ապա դա նախևառաջ խելքով ու գործով վաստակած ՊԱՏԻՎ է, նոր միայն կոչում...»։
Հարակից հրապարակումներ`
- Կկարողանանք, արդյո՞ք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան․ Կարո՞ք եք ասել․․․
- Սենոր Հասրաթյան. Ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող բարձրաստիճան զինվորականներից
- Սենոր Հասրաթյան. Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով
- Ծափահարում էին քրքջալով...Սենոր Հասրաթյան
- Գոնե մի քիչ մարդ եղեք այ տականքներ, այդ ու՞ր եք այս ժողովրդին «առաջնորդում». Սենոր Հասրաթյան
- Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին