Հանգստյան օրերին ինչ դիտել երևանյան թատրոններում
Երևանյան թատրոններում ու համերգասրահներում շաբաթ և կիրակի օրերին կարելի է դիտել, վայելել հետաքրքիր ներկայացումներ, համերգներ։
Օրինակ, Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնն այսօր ժամը 19։00-ին հրավիրում է «Տիկնայք և պարոնայք» կամ «Մի սիրային նամակի պատմություն» ներկայացումը դիտելու։
Կատակերգությունը 1 գործողությամբ է նախատեսված 16 տարեկանից բարձր տարիք ունեցողների համար, բեմադրությունը՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի։
Այսօր բացառիկ համերգ տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանի Հրազդան մարզադաշտում: «Հայա» փառատոնը ներկայացնում է Led Zeppelin Symphonic նախագիծը Հայաստանում:
Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կեսօրին փոքրիկները կարող են դիտել «ալադին» ներկայացումը։ Հեքիաթ-մյուզիքլը մեկ մասից է։ Ներկայացումը բոլորին հայտնի հեքիաթի բեմական տարբերակն է։ Կախարդանք, գույների հրավառություն, հանդիսանք և անսահման ուրախություն է խոստանում այս երաժշտական ներկայացումը։
Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19։00-ին տեղի կունենա Պենդերեցկու անվան փառատոնի բացման համերգը։
Ծրագրում՝- Արվո Պյարտ. Cantus Բենջամին Բրիտտենի հիշատակին- Կաիյա Սաարիահո. Ciel d'hiver (Ձմեռային երկինք)- Սեբաստիան Ֆագերլունդ. «Stonework» ստեղծագործություն նվագախմբի համար- Սեբաստիան Ֆագերլունդ. «Drifts» ստեղծագործություն նվագախմբի համար։
Դիրիժոր՝ Հանու Լինտու, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում այսօր երեկոյան ժամը 19։00-ին «Հաղթանակի գենեզիս» ներկայացման սկիզբն է։ Վավերագրական ներկայացում է դերակատարների հուշերի հիման վրա։
Հեղինակ` Սառա Նալբանդյան, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան, նեմի ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի։
Դերակատարներն են Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանը, Վարշամ Գևորգյանը։
«Հաղթանակի գենեզիս» ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ:
Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:
Երևանի պետական կամերային թատրոնում այսօր երեկոյան կարելի է դիտել Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի հիման վրա պատրաստված ներկաացումը։ Սկիզբը նախատեսված է ժամը 19։00-ին, նախատեսված է 14-ից բարձր տարիք ունեցողների համար։
Դասական ողբերգությունը Կամերային թատրոնը ներկայացնում է իր ուրույն ոճին համապատասխան:
Դերերում՝
ՀՀ Վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյան, Ավետ Զոհրաբյան, Վահե Զիրոյան, Լուիզա Ներսիսյան, Ներսես Մարկոսյան, Մխիթար Ավետիսյան, Մարիկա Դովլաթբեկյան, Ժորա Մարտիրոսյան, Դավիթ Աբրահամյան, Նարեկ Ալեքսանյան, Մհեր Ալաբեգյան։
«Բոհեմ» թատրոնում ժամը 19։00-ին կարելի է դիտել «Անտիկվար» Լեռնիկ նոր կատակերգությունը։ Դերերում՝ Նարեկ ԴուրյանՋուլիետտա Ստեփանյան։
Հուլիսի 10-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կարող են դիտել Նար Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա պատրաստված ներկայացումը։ Սկիզբը՝ 19։00, բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի, բեմականացումը՝ Արմեն Սանթրոսյանի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան