Հայաստանի 45-ամյա քաղաքացին մահացել է Մոսկվայի մարզում՝ տան փլուզման հետևանքով
Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի «Սաննի Բիչ» քոթեջային ավանում կառուցվող տան սալերի փլուզման հետևանքով Հայաստանի քաղաքացի է մահացել։ Բժիշկները չեն կարողացել օգնել, քանի որ ստիպված են եղել սպասել փրկարարներին։
Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին, հուլիսի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, երկու շինարար աշխատանքներ են իրականացրել կառուցվող երկհարկանի տանը։ Կառուցել են միայն պատերը և բետոնե սալերի միջհատակները: Երկու աշխատողներն էլ առաջին հարկում են, եղել առաստաղն անսպասելիորեն փլուզվել է: Մեկին հրաշքով հաջողվել է հետ ընկնել, իսկ 45-ամյա ՀՀ քաղաքացու բախտը չի բերել, նրա վրա է ընկել բետոնե սալը։
Միջադեպի ականատեսներն անմիջապես շտապօգնություն են կանչել։ Բժիշկներն արագ են ժամանել, սակայն տուժածի մոտենալ հնարավոր չի եղել։ Երբ ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և բարձրացրել են սալը, պարզ է դարձել, որ տղամարդը մահացել է։
10x12 մետր չափերի տունը գազասիլիկատային բլոկներից տևական ժամանակ է կառուցվել։ Աշխատանքները վերսկսվել են, եղանակային պայմանների պատճառով դադարեցնելոից հետո։ Հավանաբար փլուզման պատճառ են դարձել հորդառատ անձրևները։
Տղամարդու մահվան դեպքի առթիվ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննություն է անցկացվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան