Էլեն Ասատրյանը հաղթանակ է տարել Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, որն ընտրվել է խորհրդի անդամ։ Այս մասին գրում է Aravot-ը։
Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 08։00-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի պալատում։ 39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է ընդհանուր 13,165 ձայն՝ մեծ տարբերությամբ շրջանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանին և Վրեժ Աղաջանյանին և գերազանցել է պատմական ռեկորդը Գլենդելում՝ որպես նորեկ առանց բաց մանդատների մրցավազքում հավաքելով ավելի շատ ձայներ, քան երկու գործող խորհրդի անդամները։
«Հուսով եմ, որ այս հաղթանակը կոգեշնչի և ցույց կտա կանանց և փոքրիկ աղջիկներին, որ նրանք տեղ ունեն կառավարությունում և քաղաքականության մեջ: Ես հանձնառու եմ իմ ներդրումն ունենալ, որպեսզի գնեմ ճանապարհ հարթել նրանց համար»,- ասել է Էլեն Ասատրյանը:
Aravot-ի փոխանցմամբ, Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։ Նա իր հետ քաղաքային խորհուրդ է բերում Գլենդելի համայնքին և դրանից դուրս ավելի քան երկու տասնամյակ ծառայելու փորձը, ինչպես նաև քաղաքականության, շահերի պաշտպանության և հասարակական գործերի բնագավառում իր մասնագիտական փորձը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին