Իլոն Մասկը խզել է Twitter-ը գնելու պայմանագիրը
Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ին տեղեկացրել է, որ դուրս է գալիս ինտերնետ հարթակը գնելու գործարքից, ասվում է ընկերությանն ուղղված իր ներկայացուցչի նամակում: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Ինչպես նշվում է տարածված փաստաթղթում, գործարարն իրացնում է միաձուլման պայմանագիրը լուծելու և դրանով նախատեսված գործարքից հրաժարվելու իր իրավունքը։ Գործարարի ներկայացուցիչներն ընդգծել են, որ նամակը պաշտոնական ծանուցում է:
«Պարոն Մասկը հիմքեր ունի ենթադրելու, որ կեղծ կամ սպամ թվիթերյան էջերի իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան սոցիալական ցանցի հաղորդած «5 %-ից պակասը»,-ասվում է փաստաթղթում։
Ըստ նամակի հեղինակների՝ այս ցուցանիշը «կտրուկ թերագնահատված է»։
Ըստ Մասկի ներկայացուցիչների՝ միլիարդատիրոջ դժգոհությունն է առաջացրել նաև ընկերության կադրային քաղաքականությունը, վերջին կրճատումները և աշխատանքի դադարեցման որոշումները։
Հաղորդվում է նաև, որ հարթակի ղեկավարությունը գործարքը կնքելիս մոլորեցրել է Մասկին, իսկ ավելի ուշ Twitter-ը չի կարողացել կամ հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել։ Գործարարի ներկայացուցիչների խոսքով՝ սոցցանցը տեղեկատվություն չի տրամադրել սպամի և կեղծ օգտատերերի ստուգման, դրանք արգելափակելու գործընթացի մասին։ Բացի այդ, Մասկին չեն բավարարում ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ տրամադրված նյութերը, ասվում է նամակում։
Մասկը 44 միլիարդ դոլար էր առաջարկել Twitter-ի համար, սակայն պահանջել էր ստուգել ընկերության տվյալները, թե «կեղծ» աքաունթների թիվը, որոնք ի թիվս այլ բաների օգտագործվում են նաև սպամ ուղարկելու համար, չի գերազանցում հինգ %-ը։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
- Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերաբացվել է
- Դատարանը բավարարել է Իլոն Մասկի 18-ամյա որդու անունն ու սեռը փոխելու խնդրանքը
- Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և հրաժարվել հոր ազգանունից
- Մասկը սպառնում է աշխատանքից հեռացնել Tesla-ի այն աշխատակիցներին, ովքեր չեն վերադառնա հեռավար աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան