«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական գործ։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի հարուցումից հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի քննիչը Ռուբեն Վարդազարյանին խնդրել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է այն տրամադրել:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Ռուբեն Վարդազարյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հաստատեց. «Վկայի կարգավիճակով հրավիրվել եմ և հարցաքննվել: Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի: Այսքանը»: Նշենք, որ աղմկահարույց ձայնագրությունից և Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ովքեր են նստած քաղաքական բանտախցում
- «Փաստ». Իշխանության հետ համագործակցությունը լավ էլ հնարավոր է, եթե կարևոր չէ սկզբունքայնությունը
- «Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում
- «Հրապարակ». Ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան