Շրի Լանկայում պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը
Շրի Լանկայում բազամահազարանոց բողոքի ակցիաներ են։ Երկրի տարբեր մասերից մարդիկ եկել են մայրաքաղաք Կոլոմբո, հավաքվել այդ երկրի նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում են, որ նա հեռանա։ Այս մասին գրում է BBC-ն՝ նշելով, որ հայտնի չէ, արդյոք նախագահ Գոտաբայա Ռաջապակսան շենքի ներսո՞ւմ է, թե՞ ոչ։
Աղբյուրը նշում է, որ այս երկիրը տառապում է սանձարձակ գնաճի պատճառով, սննդամթերքի, դեղերի ու վառելիքի ներկրումը շատ դժվարացել է։
Կառավարության տնտեսական քաղաքականությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ մեքենաներով, ավտոբուսներով շարժվում են դեպի մայրաքաղաք։
Իշխանությունները փորձել են կանգնեցնել բողոքի ցույցերի անցկացումը՝ ուրբաթ երեկոյան սահմանելով պարետային ժամ։ Սակայն ցուցարարներին դա չի կանգնեցրել, պարետային ժամն էլ չեղարկվել է, քանի որ քաղաքացիական հասարակության խմբերը, ընդդիմադիր կուսակցությունները կտրականապես դեմ են արտահայտվել դրան:
Շրի Լանկան սպառել է արտարժույթի պահուստները և դժվարությամբ է ներկրում սննդամթերք, վառելիք և դեղորայք:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ը հորդորել է և՛ իշխանություններին, և՛ ցուցարարներին ապահովել շաբաթ օրվա ցույցի խաղաղ անցկացումը։
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիայի վարչապետը հրաժարական է տալիս
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Նա կողմ է Ռուսաստանին հարվածելուն. Բորիս Ջոնսոնին փոխարինողի թիվ մեկ հավակնորդը
- Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան