Spiegel. Գերմանիայի նախագահը Զելենսկուց պահանջել է բացատրություն տալ Կիև իր այցի չեղարկման մասին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը համառորեն բացատրություն է պահանջում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուց այն բանիհամար, որ նրա այցը Կիև չեղարկվել էր ապրիլի կեսերին։ Der Spiegel ամսագիրը հայտնել է դիվանագիտական սկանդալից հետո շաբաթ օրը տեղի ունեցած առաջին զրույցի մանրամասները։
Կողմերը հեռախոսազրույց են ունեցել մայիսի 5-ին։ Զելենսկին ասել է, որ չգիտի չեղարկված այցի բոլոր մանրամասները, սակայն Շտայնմայերն իր հերթին միջադեպն անվանել է «պատմական վիրավորանք» և «դիվանագիտական նորմերի անընդունելի խախտում» և երեք անգամ խնդրել է բացատրել, թե ինչպես է դա տեղի ունեցել։
«Այսօր նախագահի աշխատակազմը զարմացած է սովորաբար զգուշավոր Շտայնմայերի համառությունից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է հոդվածում։
Շտայնմայերը ցանկանում էր Կիև գնալ ապրիլի կեսերին եվրոպացի առաջնորդների հետ միասին, սակայն ուկրաինական իշխանությունները չեղյալ էին հայտարարել նրա այցը՝ պատճառաբանելով, թե իբր սերտ կապեր կան Գերմանիայի նախագահի և Ռուսաստանի Դաշնության միջև: Դա Գերմանիայում քննադատությունների տեղիք տվեց։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Ուկրաինային ժամանակին ռազմական օգնություն տրամադրելը թույլ կտա դադարեցնել մարտերն այս տարի
- Զելենսկին այցելել է Դնեպրոպետրովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի առաջավոր դիրքեր
- Գերմանիայի կանցլեր. Անհրաժեշտ է նախապատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը
- Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
- Գերմանիայի փոխկանցլերն էներգիայի խնայողության նպատակով սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել
- Գերմանիան ծրագրում է ազգայնացնել «Հյուսիսային հոսք 2»-ի մի մասը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին