Էդգար Ղազարյան. Մնում է հասկանալ Նիկոլ Փաշինյանի ցնցումների պատճառները
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը գրում է.
«Ցնցվածը
2021 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հայիթի նախագահի սպանության կապակցությամբ՝ նշելով, որ «խորապես ցնցված է և վշտացած»։
Ուղիղ մեկ տարի անց, 2022 թվականի հուլիս 8-ին Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ նախկին վարչապետի սպանության կապակցությամբ՝ նշելով․ «Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից»։
Մնում է հասկանալ Նիկոլ Փաշինյանի ցնցումների պատճառները և կրել ցնցումների մեջ գտնվող վարչապետի գործունեության աղետալի հետևանքները»։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել
- Քովիդից մահացել է Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկը
- Հայիթիում պատմել են հարձակման արդյունքում վիրավորված նախագահի այրու վիճակի մասին
- Հայիթիի նախագահին գնդակահարել են
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի