Լեհերը հակաուկրաինական ակցիա են կազմակերպել ՈւԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի խաղում
Լեհական «Պահոնիա» ֆուտբոլային ակումբի Շչեցին քաղաքի երկրպագուները հակաուկրաինական ակցիա են իրականացրել ՈՒԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի իսլանդական «Ռեյկյավիկի» դեմ խաղի ժամանակ։ Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին իր Թելեգրամ-ալիքում հայտնել է քաղաքագետ Մատեուշ Պիսկորսկին։
Դատելով հրապարակված լուսանկարից՝ լեհ երկրպագուները տրիբունաներից մեկի վրա պաստառ են կախել՝ «Վոլին 1943. Հիշիր!» գրությամբ։ Քաղաքագետի խոսքով՝ այս քայլը վրդովեցրել է ուկրաինական բազմաթիվ լրատվամիջոցներին, որոնք որոշել են այս իրադարձությունները կապել ինչ-որ «ռուսական սադրանքի» հետ։ Նա հիշեցրել է, որ Վոլինի ջարդերի զոհերը եղել են ինչպես լեհեր, այնպես էլ այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ուկրաինացիներ։
«Իրադարձությունները հիշեցնելու ամար մեզ դատապարտումը վկայում է միայն վրդովմունքի ձայների հեղինակների մասին: Դրանք նեոբանդերականներ են, որոնք դեպքերը գովաբանում են կամ հերքում»,-ընդգծել է Պիսկորսկին։
Վոլինի ջարդերի մեկնաբանման հարցը, ինչպես նաև նացիզմի ժամանակաշրջանի ուկրաինացի ազգայնականների առաջնորդների նկատմամբ վերաբերմունքը մնում է ամենաբարդներից մեկը Վարշավայի և Կիևի հարաբերություններում: 2016 թվականի ամռանը Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը որոշում ընդունեց, որով հուլիսի 11-ը ճանաչվեց որպես 1943-1945 թվականներին Լեհաստանի Երկրորդ Հանրապետության բնակիչների նկատմամբ ուկրաինացի ազգայնականների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։ Ըստ Վարշավայի, 1939-1945 թվականներին Նացիստների հետ համագործակցող բանդերականները ջարդեր են իրականացրել Վոլինիայի, Արևելյան Գալիցիայի և հարավարևելյան նահանգների լեհ բնակչության նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բանդերայի մասին Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի խոսքերը սուր քննադատության տեղիք են տվել
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
- Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
- Լեհաստանը վաղաժամկետ կխզի ռուսական գազի մատակարարման համաձայնագիրը
- Լեհաստանում ՌԴ դեսպանը հայտնել է, որ երկրի իշխանություններն իրենից ներողություն չեն խնդրել