Կարեն Վրթանեսյան. Այս կրկեսի նպատակը՝ քաղաքականություն մտնելուց հեռու պահել ցանկացած նոր խաղաղացողի
«Տազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«2 օր առաջ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանի գործի նախնական քննությունն ավարտված է։ Այսօր դատախազը Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին ու նոր միջնորդություն ներկայացվել կալանքը երկարացնելու։
Նպատակը հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է։ (Հիշեցնեմ նաև, որ հուլիսի 1-ից իրեն մեղսագրվող արարքն ընդհանրապես պետք է ապաքրեականացվեր ու Ավետիքը պետք է ազատվեր կալանքից, բայց ափալ-թափալ փոփոխություն էին մտցրել, որ այդ հոդվածը մնա)։
Ասել եմ, նորից կրկնեմ. այս կրկեսի նպատակը՝ քաղաքականություն մտնելուց հեռու պահել ցանկացած նոր խաղաղացողի։ Սա ցուցադրական պատիժ է բոլոր նրանց համար, ում մտքով կարող է անցնել քաղաքականություն մտնել ու թեկուզ զուտ տեսականորեն սպառնալ Նիկոլի իշխանությանը։
Ըստ էության սա Նիկոլի ձեռքով թուրքական քաղաքականության իրականացումն է. թուրքի համար հայի ամենաատելի 2 տեսակ կա. մեկը քաղաքական հայն է, մյուսը զինվորական հայը։
Հ.Գ. Նույն նպատակն են հետապնդում ՏԻՄ ընտրություններում հաղթող ոչ-նիկոլական թեկնածուների և իրենց մերձավորների ձերբակալությունները, իրենց վրա քրգործեր կարելը։
* * *
Ի դեպ, քանի խոսեցինք կռվող հայից... Հիշեցնեմ, որ Իգոր Խաչատուրովի գործում էլ կոպտագույն խախտումների են դիմում, որ հնարավորինս երկար փակած պահեն։ Օրինակ՝ վերջին անգամ փաստաբանին ոչ միայն պատշաճ չէին ծանուցել դատական նիստի մասին, այլև, երբ այնուամենայնիվ պաշտպանը ներկայացել էր նիստին, դատավորն ուղղակի չէր գնացել նիստի (նորմալ պայմաններում ԲԴԽ-ում անմիջապես կարգապահական վարույթ կհարուցեին այդպիսի դատավորի նկատմամբ)»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացվել
- Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ. պաշտպանական խմբի հայտարարությունը
- Ավետիք Չալաբյանի գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան․ ՔԿ
- Հերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ
- Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան