«Հրապարակ». ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը ևս կմասնակցի հանդիսավոր այցին դեպի Հատիս լեռ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիսավոր այց տեղի կունենա դեպի Հատիս լեռան գագաթը, որտեղ նախատեսվում է Ծառուկյանի նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը: Շրջայցի ժամանակ նախատեսվում է տարածքի ուսումնասիրություն, նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում: Մեր տեղեկություններով, միջոցառմանը կմասնակցի նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, որի հետ նախօրեին Մադրիդում հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի այն հեղինակավոր կազմակերպություններից է, որը 150 երկրների զբոսաշրջության ոլորտի աշխատանքներն է կազմակերպում և 500 փոխկապակցված անդամներ ունի: Այցին կմասնակցեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ արձանն ամբողջությամբ 77 մետր բարձրություն է ունենալու և տեղադրվելու է ամենաբարձրադիր վայրում: Արդեն իսկ ճանապարհ է բացվում դեպի նշված տեղանքը, և շինարարական աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել: Ճանապարհի կառուցումը և արձանի տեղադրումը, ըստ նախնական հաշվարկների, տևելու են շուրջ 3 տարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Պետությունը փորձում է բռնապետական, բայց գեղեցիկ փաթեթավորված, վերահսկողություն իրականացնել դրամական հոսքերի վրա
- «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության
- «Հրապարակ». Ովքեր են նստած քաղաքական բանտախցում
- «Փաստ». Իշխանության հետ համագործակցությունը լավ էլ հնարավոր է, եթե կարևոր չէ սկզբունքայնությունը
- «Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում
- «Հրապարակ». Ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան