Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքից հետո կովկասյան արտաքինով ավելի քան 30 մարդ է բերման ենթարկվել
Մոսկվայի հարավում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել կովկասյան արտաքինով քաղաքացիների միջև, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 30 մարդու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությանը։
Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին մոտ Բոլոտնիկովսկայա փողոցում։
«Ոստիկանությունը նախապես պարզել է, որ տղամարդկանց միջև տեղի է ունեցել կենցաղային բախում, որը վերաճել է ծեծկռտուքի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկա պահին ոստիկանությունը պարզում է դեպքի պատճառներն ու հանգամանքները, պարզվում է ծեծկռտուքի բոլոր մասնակիցների ինքնությունը։
Հայտնի չէ, թե միջադեպի հետևանքով զոհեր կան, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
- Արցախի ոստիկանությունն արձագանքել է Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի լուրերին
- Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան