Ուկրաինայում հայտարարել են, որ ԱՄՆ-ից 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ են ստանալու
Ուկրաինան, միջազգային գործընկերների աջակցությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) կստանա 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ, որը կօգտագործվի առողջապահության կարիքների համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
«Ուկրաինան կստանա 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային զարգացման ասոցիացիայի (ՄԶԱ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ստեղծված Single Donor Trust Fund-ից»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Վարչապետը նշել է, որ համապատասխան համաձայնագրի նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։ «Դրամաշնորհը ներգրավվել է պետական բյուջե անհատույց, անվերադարձ հիմունքներով ԱՄՆ ՄԶԳ-ից՝ ՎԶՄԲ-ի և ՄԶԳ-ի աջակցությամբ»,-հավելեց Շմիհալը:
Հարակից հրապարակումներ`
- Լեհերը հակաուկրաինական ակցիա են կազմակերպել ՈւԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի խաղում
- Welt. ԱՄՆ-ն և ԵՄ-ն գաղտնի խորհրդակցություններ են վարում Ուկրաինայի հակամարտության դադարեցման շուրջ
- Բլինկեն. ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 368 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
- Ուկրաինային Լիտվայից ուղարկած «Բայրաքթար»-ը Թուրքիան անվճար էր հատկացրել
- ՆԱՏՕ-ի մասնակցության համար Ուկրաինայի հարցով բանակցություններին «խնդրել է» Արգենտինան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան