Ռուբեն Մելիքյան. Այդ դրույթը կարող է կոտրել պետության «փորձաքննական մենաշնորհը»
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը շարունակում է ֆեյսբուքյան էջի միջոցով ներկայացնել նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանությունը.
«Խոսենք քննչական գործողությունների մասին։ Հստակ սահմանվել է, որ «քննչական գործողությունների» նպատակը ապացույց ձեռք բերելն է և ըստ այդմ՝ ներմուծվել է նոր հասկացություն՝ «ապացուցողական գործողություն», որը, բացի քննչական գործողություններից, ներառում է նաև «գաղտնի քննչական գործողությունները» (պռասլուշկա-մռասլուշկա) և «փորձաքննությունը»։
Ի դեպ, դատարանում «փորձագետի եզրակացություն» կարող է ներկայացնել ոչ միայն դատախազը, այլև «վարույթի մասնավոր մասնակիցը», ասել է թե՝ մեղադրյալը, նրա պաշտպանը, տուժողը, նրա ներկայացուցիչը։
Վերջին դրույթը շատ կարևոր է, քանի որ կարող է կոտրել պետության «փորձաքննական մենաշնորհը»»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան