Մշակույթ 10:28 09/07/2022 Հայաստան

Համաշխարհային պրեմիերաներով բարեգործական համերգ հուլիսի 19-ին՝ ի նպաստ Սյունիքի ու Արցախի երեխաների

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ։ Հուլիսի 9-ին կհնչեն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հեղինակներ Կաիյա Սաարիահոյի և Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Հուլիսի 16-ի երեկոն նվիրված կլինի Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին. կներկայացվեն նրա ստեղծագործությունները։ Իսկ հուլիսի 19-ի՝ փակման համերգային ծրագրում, որը կկրի «Աղոթքներ» խորագիրը, կլինեն համաշխարհային պրեմիերաներ։

Հուլիսի 19-ի համերգը բարեգործական է։ Տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը. Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում դժվարին պայմաններում ապրող առնվազն 100 երեխա, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ, կապահովվեն դպրոցական պարագաներով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության բարի կամքի դեսպանն է, ով օգնում է կազմակերպությանը դրական փոփոխություններ բերել կարիքի մեջ ապրող երեխաների կյանքում։

Panorama.am-ը հարցեր է ուղղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը՝ բարեգործական համերգի, համերգային ծրագրի ու կազմակերպության՝ Հայաստանում  իրականացվող ծրագրերի մաաիսն։

Պատասխանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը

Panorama.am-Հաշվի առնելով այն, որ հուլիսի 19-ի համերգը բարեգործական է, արդյո՞ք ծրագիրը հատուկ համաշխարհային պրեմիերաներով է կազմած՝ ներառելու ավելի շատ ունկնդիր-բարեգործներ։

Սարգիս Բալբաբյան-Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի առաքելությունն է մեր երաժշտասեր ունկնդրին ներկայացնել պրեմիերաներ, նոր երաժշտություն։ Փառատոնի շրջանակներում շատ ստեղծագործություններ Հայաստանում կհնչեն առաջին անգամ։ Փառատոնային ծրագրում ներառված են նաև համաշխարհային պրեմիերաներ։

Մասնավորապես, հուլիսի 19-ին՝ փակման համերգին, որ կրում է «Աղոթքներ» խորագիրը, կհնչի ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան։ Հեղինակի հետ համագործակցության արդյունքում սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան վստահվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Նույն օրը սպասվում է ևս մեկ համաշխարհային պրեմիերա. կներկայացվի մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան, որը հեղինակը գրել է մեր նվագախմբի խնդրանքով, և այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Համերգի խորագիրը և ընտրված ստեղծագործությունները խորհուրդ ունեն. այս երեկոյի ընթացքում մենք կոգեկոչենք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության գործին։

Panorama.am-Ես գիտեմ, որ նվագախումբը հաճախ է բարեգործական համերգներ ունենում։ Այս մեկը, որ ոչ խաղաղ սահմանամերձի ու պատերազմներ տեսած Արցախի երեխաների համար, ունի՞ հատուկ նշանակություն նվագախմբի համար։

Սարգիս Բալբաբյան-Այո, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է բարեգործական ելույթներ ունենում։ Երաժշտությունը բարձր արժեք է, այն բուժում է, սփոփում, ոգևորում, հուզում, և բնական է, որ այս հույզերը մարդկանց փոխանցող երաժիշտները չեն կարող անտարբեր մնալ իրենց շուրջն ընթացող գործընթացների նկատմամբ։ Մեր պարտքն ենք համարում մեր հնարավորությունների սահմանում աջակցել մարդկանց։

Հարցերին պատասխանում է «Վորլդ Վիժն Հայաստանի» ծրագրերի ղեկավար Շաղիկ Մարուխյանը

Panorama.am-Ո՞ր մարզերում է աշխատում «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը և ինչո՞ւ ընտրվեց հենց Սյունիքի մարզը։

Շաղիկ Մարուխյան-Վորլդ Վիժնն այս պահին աշխատում է Հայաստանի բոլոր մարզերում։ Երեխաների հովանավորության երկարատև ծրագրերով աշխատում ենք վեց մարզում (Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն, Շիրակ, Տավուշ, Լոռի), սակայն դրամաշնորհային ծրագրերով կազմակերպությունը աշխատում է ամբողջ Հայաստանով։ Մարզային գրասենյակներն առայժմ վեցն են։ Հետպատերազմյան իրականությունից ելնելով՝ կազմակերպությունը ռազմավարական որոշում է ընդունել շարունակել իր գործունեությունը բոլոր մարզերում ըստ հնարավորությունների, բայց առաջնահերթություն տալ և անպայմանորեն ֆիզիկական ներկայություն ապահովել սահմանամերձ (կամ սահմանամերձ դարձած) բնակավայրերում։ Այսկերպ, որպես սահմանամերձ համայքն ունեցող մարզեր, դիտարկում ենք Տավուշը, Սյունիքն ու Գեղարքունիքը։ Սյունիքի մարզում գրասենյակներ ունենք Կապանում և Սիսիանում, որոնք գործում են ավելի քան 15 տարի։ Մենք ծանոթ ենք մարզին, խնդիրներին, անմիջականորեն աշխատում ենք այդտեղ բնակվող ընտանիքների հետ։

Panorama.am-Սյունիքում ընդհանուր առմամբ քանի՞ երեխայի, ընտանիքի է աջակցություն ցուցաբերում կազմակերպությունը։

Շաղիկ Մարուխյան-Այս պահին կազմակերպությունն իր ունեցած հնարավորություններով ուղղակիորեն աջակցում է 2500 երեխայի։ Միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք նաև անուղղակի աջակցություն, որն իրենից ենթադրում է համակարգային լուծումների ներդրում համայնքների զարգացման գործընթացին, ինչպիսին է օրինակ՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն ու հզորացումը։

Panorama.am-Կոնկրետ Արցախում կազմակերպությունը ծրագրեր իրականացնո՞ւմ է։

Շաղիկ Մարուխյան-Արցախում կազմակերպությունը դեռ ներկայացված չէ։ Արցախում մենք իրականացրել ենք կարիքների գնահատում պատերազմից առաջ, քանի որ այնտեղ սոցիալական ու կրթական ծրագրեր իրականացնելու նպատակ կար, սակայն պատերազմից հետո պատկերը փոխվեց։ Ներկա պահին առաջնահերթություն է տրվել Արցախից տեղահանված ընտանիքների օժանդակության և ծրագրերում ներգրավման, տեղահանված ընտանիքների մի զգալի հատված տեղեկայված է հենց Սյունիքի մարզում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}