Հրանտ Վարդանյան փողոցի լուսացույցը փայտով կոտրել են
Ոստիկանություն զանգած քաղաքացին երեկ հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է Արշակունյաց պողոտայի լուսացույցները:
Իրավապահ այս մարմնից տեղեկացնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են՝ Երևանի բնակիչ 57-ամյա տղամարդը դիտավորությամբ փայտով խփել և կոտրել է Հրանտ Վարդանյան փողոցում տեղադրված լուսացույցը:
Նա Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան