Ըտենց՝ խաչեր, տապանաքարեր, կներեք արտահայտությանս՝ խաչքարեր.Նիկոլ Փաշինյան
Կառավարության հուլիսի 7-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ճանապարհներին, վթարների վայրերում, հուշարձաններ և խաչքարեր տեղադրելու պրակտիկային և հայտարարել, որ այդ պրոցեսը միշտ չէ, որ հավատի կամ քրիստոնեության հետ կապ ունի:
«Ամեն տեղ տեղադրել խաչեր, դրանից ոգևորություն է առաջանում: Ես նման տպավորություն ունեմ… Ըտենց՝ խաչեր, տապանաքարեր, կներեք արտահայտությանս՝ խաչքարեր, բայց ըտենց չէ, պետք է կանոնակարգված լինի այդ ամենը: Բոլորը խուսափում են այդ մասին խոսել»,-ասել էր Փաշինյանը:
Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նիստի տեսագրության այդ հատվածը և գրել . «Եզը որ եզա, քո չափ եզ չի... Թե բա «կներեք արտահայտությանս` խաչքարեր»»:
Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Մաթևոսյանը գրում է «Ուղղակի չհասկացա, էս ԽԱՉՔԱՐ բառը արդեն քֆուրա՞»:
Մեկ այլ օգտատեր գրել է .«Թուրքին ու սատատնին ծառայողի համար՝ այո քֆուր է, փուշ է, աչքն է մտնում, նորությու՞ն է»:
«Ինքն իրա տիրոջից ա ներողություն խնդրում։ Բա չգիտե՞ս, որ սատանիստները խաչից վախում են»,-հավելել է մյուսը։
Բելլա Լավրենտևնան էլ ամփոփել է. «Հենց այնպես չեմ անուն դրել՝ նեռի վաստակ»:
Հարակից հրապարակումներ`
- ԲՈւՀ-երում վերականգնվում է զորակոչից տարեկետման իրավունքը, բայց՝ կառավարության հայեցողությամբ
- Կառավարությունը բյուջեից փոխհատուցեց Գագիկ Ծառուկյանի խաղատան կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը
- Գործադիրն այսօր 6 ամսով կարգելի խոշոր և մանր եղջերավոր անասունների չմշակված կաշիների և մորթիների արտահանումը
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան