ՄԱԿ. 2023 թվականին աշխարհի ամենաբնակեցված երկիրը կլինի Հնդկաստանը՝ առաջ անցնելով Չինաստանից
ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Հնդկաստանը 2023 թվականին կդառնա աշխարհի ամենաբնակեցված երկիրը՝ առաջ անցնելով Չինաստանից։ France24-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Երկու երկրներում բնակչությունը ներկայումս կազմում է մոտ 1,4 միլիարդ մարդ:
Բացի այդ, ՄԱԿ-ը կանխատեսել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 միլիարդի։
«Սա առիթ է նշելու մեր բազմազանությունը, ճանաչելու մեր ընդհանուր մարդասիրությունը և հիանալու առողջապահության առաջընթացով, որը երկարացրել է կյանքի տևողությունը և զգալիորեն կրճատել մայրական և մանկական մահացությունը»,-մեկնաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ընդ որում, աշխարհի բնակչության աճի կեսից ավելին կկենտրոնանա ընդամենը ութ երկրներում։ Դրանք են՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպինները և Տանզանիան։
Սրա ֆոնին մի շարք երկրներում, առաջին հերթին՝ Արևելյան Եվրոպայում, բնակչության աճը բացասական է։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանն ու Հնդկաստանը տապալում են ռուսական նավթի հետ կապված G7-ի պլանները
- Երևանում Հնդկաստանի քաղաքացու բերանը փակել են, գոտիով կապել և կողոպտել
- Հնդկաստանը հայտնում է «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակներով վարակման երկու դեպքի մասին
- Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը ՝ ներքին գների աճը վերահսկելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին