Մոսկվայում Մարշալ Ժուկովի տան հրդեհը սկսվել է Իլհամ Ալիևի քրոջ բնակարանից
Մոսկովյան այն տանը, որտեղ ապրում էր մարշալ Ժուկովը, հրդեհը սկսվել է Ադրբեջանի նախագահի քրոջը պատկանող բնակարանում բռնկված կրակից։ Այս մասին հայտնում է RTVI-ն իր Telegram ալիքում՝ հղում անելով տան բնակիչներին ծանոթ աղբյուրին։
Ալիքի զրուցակցի խոսքով՝ բնակարանը, որը գտնվում է 9 հարկանի շենքի 7-րդ հարկում, ժառանգել է Ադրբեջանի նախկին նախագահի դուստրը՝ Սևիլ Ալիևան։ Այս պահին կինը այնտեղ չի ապրում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մասամբ բռնկվել է պատշգամբում, մասամբ՝ բնակարանի սենյակներից մեկում։ Հրդեհն այժմ մարվել է, և համապատասխան ծառայությունները պարզում են միջադեպի ճշգրիտ պատճառները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում հրդեհվել է Սպիրիդոնովկա փողոցի մի տուն, որտեղ ապրում էր մարշալ Ժուկովը։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ շենքը կառուցվել է 1965 թվականին հատուկ խորհրդային վերնախավի ներկայացուցիչների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան