Իրավունք 15:40 11/07/2022 Հայաստան

Օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից գործադրվել է ՀՀ քաղաքացիների հավաքագրման երկու եղանակ

Դատախազությունը զգուշացնում է զերծ մնալ պետական դավաճանության հանգեցնող կամա թե ակամա գործողություններից. քրեաիրավական հետևանքները լինելու են կոշտ։

Դատախազության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը:

Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նյութական օգուտների դիմաց ընդունել են հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջարկը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների, զինտեխնիկայի տեղակայումների, դրանց տեսակների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ:

Արդյունքում, պատերազմի ընթացքում հակառակորդը  կարողացել է հայկական ԶՈՒ-երի ռեսուրսների ճշգրիտ հաշվարկներ կատարել, հստակեցնել հայկական ԶՈՒ-երի առանձին ուժերի և միջոցների քանակը, հնարավորություն է ստացել հստակեցնել զբաղեցրած դիրքերը, առանձին զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, ինչպես նաև նպատակային խոցումներով հարվածներ հասցնել հայկական ԶՈւ մարտական խնդիրներ լուծող զինտեխնիկային, մարդկային կոնտիգենտին և պատճառել զգալի կորուստներ:

Ուսումնասիրությունը վկայում է, որ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործադրվել է ՀՀ քաղաքացիների հավաքագրման հիմնականում երկու եղանակ: Նախնական շրջանում առավելապես կիրառվել է հիմնականում Թուրքիայի Հանրապետությունում, ինչպես նաև որևէ այլ, երրորդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հավաքագրման մեթոդը:

Ավելի ուշ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսել են հավաքագրել համացանցային հաղորդակցային միջոցների օգտագործմամբ: Մասնավորապես, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական տարբեր ցանցերում՝ հիմնականում «Ֆեյսբուք», «Տիկ Տոկ», «Օդնոկլասնիկի» սոցիալական հարթակներում, անհատական օգտահաշիվներ են բացել հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորել նույն սոցիալական կայքերում զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների անվանատերերին:
Ապա վերջիններիս հետ կապ են հաստատել օգտահաշիվներին համակցված «Մեսենջեռ», «Վոթսապ» հավելվածների միջոցով և որոշակի ժամանակ անձնական բնույթի շփումներից հետո վերջիններիս տեղեկացրել են իրենց՝ հատուկ ծառայության աշխատակից հանդիսանալու մասին և առաջարկել վարձատրության դիմաց հավաքագրել և իրենց փոխանցել ՀՀ զինված ուժերի և ստրատեգիական նշանակություն ունեցող այլ կառույցների վերաբերյալ պետական, ծառայողական կամ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ:
Որոշ դեպքերում զինծառայողները, տեղեկացված չլինելով իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին, ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Հանրապետություններում:

ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշացնել՝ զերծ մնալ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից բացարձակապես անընդունելի նման արարքներից, իսկ անծանոթ անձանց հետ հաղորդակցային կապի մեջ մտնելու պարագայում նրանցից նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ առաջարկներ ստանալու պարագայում անհապաղ այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ զինծառայողներին զգուշացնում ենք զերծ մնալ հատկապես   զորամասերում, առավելևս մարտական դիրքերում տեղադիրքի որոշման հնարավորություն տվող լուսանկարներ կատարելուց, զորամասերում կամ մարտական դիրքերում զինտեխնիկայի կամ զինամթերքի համալրում ստանալու պարագայում դրանց հետ լուսանկարվելուց և սոցիալական ցանցերում տեղադրելուց, դրանց մասին գրառումներ կատարելուց: Բացի այն, որ դրանք հակառակորդին համապատասխան վերլուծություններ կատարելու հնարավորություն են տալիս, նաև թույլ են տալիս թիրախավորել կոնկրետ անձանց, վերջիններիս հետ հաստատել շփում, հավաքագրել նրանց և ստանալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:

Հանցագործությունների կատարումը հաստատվելու պարագայում դրանց հեղինակներին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում դատախազությունը դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում:
Վերոնշյալ հանցագործություններին նպաստող մի շարք պայմանների ու պատճառների վերացման հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ պաշտպանության նախարարին:

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ:

Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 11-ը գտնվում է կալանքի տակ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}