Mercedes-Benz-ը բանակցություններ է վարում Ռուսաստանում իր գույքի վաճառքի շուրջ
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը դիտարկում է իր ռուսական Mercedes-Benz Rus ստորաբաժանման գույքը դիլերներից մեկին վաճառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»-ը՝ հղում անելով սեփական տեղեկատվության աղբյուրներին։
Հրատարակության համաձայն, եթե գործարքը կայանա, ապա Mercedes-Benz-ի ռուսական ստորաբաժանման՝ որպես դիստրիբյուտորի բոլոր իրավունքները կփոխանցվեն դիլերին։ Ռուսաստանի Դաշնությունում Mercedes-Benz գործարանը ներառված չէ գործարքի մեջ, այն չի աշխատում, ինչպես երկրում ավտոմոբիլային արտադրության մեծ մասը:
Ընկերության գույքի հավանական գնորդների թվում են «Panavto», «Avtodom», «Avilon» և «Major» դիլերները։ Միաժամանակ Mercedes-Benz-ը հայտնել է, որ առայժմ կոնկրետ որոշումներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
- Ճապոնիան որոշել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան