Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, և ԱԳՆ-ն դրսում պատշաճ չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. Իշխան Սաղաթելյան
«Միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի և Արցախի շահերը պատշաճ ներկայացված չեն»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով հուլիսի 4-ից 8-ը Ստրասբուգ, Եվրոպական խորհդարան կատարած այցելության արդյունքները:
Սաղաթելյանը հայտնեց, որ ԵԽ-ում հանդիպումներ է ունեցել Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի երկու փոխնախագահների, համազեկուցողի, Հայաստանի և Արցախի բարեկամական խմբերի ղեկավրների հետ:
Նրա խոսքով՝ բոլոր հանդիմպումների ժամանակ քննարկման հիմնական օրակարգը եղել է Արցախը և բանակցությունների գործընթացը, ինչպես նաև ՀՀ անվտանգության և ներքաղաքական հարցերը:
Բանախոսը տեղեկացրեց, որ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնել է ռազմագերիների խնդիրը:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ պարզ է դարձել, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը:
«Հայաստանի իշխանությունների այն պնդումը, թե կա միջազգային հանրության պահանջը և կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու, առնվազն իմ տպավորությամբ, նման պահանջ գոյություն չունի»,-ասաց «Դիմադրության» շարժման համակարգողը և հիմնավորելով կարծիքը, հայտարարեց, որ իր հանդիպած պաշտոնյաների մոտ Արցախի կարգավիճակի նշաձող իջեցնելու հստակ պահանջ գոյություն չի ունեցել:
«Այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ, խաղաղության օրակարգ, բայց երբ այդ հանդիպումների ժամանակ շատ մանրամասն ու հիմնավոր կերպով բացատրում ենք, որ հայ ժողովուրդը ձգտում է այդ խաղաղությանը, բայց այն չի կարող լինել մեր հայրենզրկման գնով և պարտադրված խաղաղությունը տարածաշրջանում չի կարող բերել կայունություն, այդ հիմնավորումներն իրենց համար հասկանալի են լինում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքին ներկա չի լինի
- Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ
- Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում
- Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին. Կարո՞ղ են, թող անեն