Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 4-10-ը, կատարվել է ընդհանուր 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 226 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 771 դեպք, որոնցից 413 043 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 143 709 թեստավորում:
Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հունիսի 13-19-ը՝ 60 դեպք, հունիսի 20-26-ը՝ 139 դեպք։ Հունիսի 27-ից հուլիսի 3-ը հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 174 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում 2020-ից հետո առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում 10 հազարից քիչ մարդ է մահացել կորոնավիրուսից
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ