Պրիլուչնին և Բրուտյանը ժամանել են Հայաստան
Պավել Պրիլուչնին սիրելիի՝ Զեփյուռ Բրուտյանի հետ ռոմանտիկ ճամփորդության է մեկնել Հայաստան։ Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին դերասանուհին հայտնել է իր Instagram-ում։
Բրուտյանը մի քանի կադր է տեղադրել, որոնց տակ նշել է, որ ինքը Երևանում է։ Ավելի ուշ աստղի ընտրյալը նմանատիպ կադրեր է հրապարակել իր անձնական բլոգում։
Մի քանի օր առաջ Բրուտյանն ասել էր, որ Պրիլուչնին իրեն անակնկալ է մատուցել և ծրագրել է համատեղ ճանապարհորդություն արտասահման։ Բրուտյանը չի նշել ստույգ նպատակակետը։ Նա բաժանորդների հետ կիսվել է մի տեսանյութով, որում զույգը ճամփորդության էր գնացել օդապարիկով։
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը կասկածվում են գաղտնի հարսանիք կազմակերպելու մեջ։ Մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ արտիստները իբր ամուսնացել են Մոսկվայի զագսերից մեկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան