Արթուր Վանեցյանը շնորհավորում է պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը գրում է.
«Շնորհավորում եմ պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի պատասխանատու պաշտոններում առաջադրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ այս բարդ ժամանակահատվածում դուք պատվով կկրեք ձեր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։
«Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։
Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի և նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները»,- հայտնել են ՀՀԿ մամուլի ծառայությունից։
Հայկ Մամիջանյանն այժմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն է, իսկ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դրել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն առաջարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, քարտուղարի՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները
- Վանեցյան. Ես գնամ, պառլամենտում ի՞նչ անեմ
- ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
- Աշոտյան. Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին