«Բռնապետական Ադրբեջանը եվրոպական երկրներին ավելի հետաքրքիր է, քան «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանը»
«ՀՀ ընդիմությունը պայքարում է մի քանի ճակատներով և այս օրերին թուրք-ադրբեջանական պատվիրակություններն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմութայնը փորձում են ներկայացնել իբրև ռևանշիստական, տարածաշրջանը ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժ»,-ասուլիսում ներկայացնելով Ստրասբուգ կատարած այցից ստացած տպավորությունները՝ ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական այդ թեզերն աջակցություն է ունենում Հայաստանի որոշ շրջանակների կողմից:
«Մեզ համար ակնհայտ էր, որ ՀՀ ընդիմությանը թուրք-ադրբեջանական պատվիրակությունները միջազգային հանրությանը ներկայացնում է այն թեզերով, որով այսօր մեզ բնութագրում են ՀՀ իշխանությունները»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց. «Հետևաբար մեր բոլոր այն հայտարարությունները, պնդումները, որ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում մեր ժողովրդի շահերը և շատ հարցերում նրանց հետ համագործակցում կամ նույն թեզերն են առաջ տանում միջազգային ատյաններում, շատ ակնհայտ էր և մենք այն գետնի վրա տեսանք ու համոզվեցինք»:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական նոր գրոծընթացներում, որը հղի է վտանգավոր հետևանքներով, ՀՀ իշխանությունները վարում են պարտվողական, ոչ համարժեք քաղաքականություն, իսկ էնեգետիկ ճգնաժամի ֆոնին եվրոպական երկրների համար Ադրբեջանը դարձել է հետաքրքիր երկիր:
«Այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանը եվրոպական երկրներին ավելի հետաքրքիր է, քան «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանը»,-հայտարարեց «Դիմադրության» շարժման համակարգողը:
Անդրադառնալով այցից ստացած մյուս տպավորությանը՝ Սաղաթելյանն ասաց, որ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչենրը իրենց կազմակերպություններին և մայրաքաղաքներին հաճա միակողմանի, ոչ լիարժեք և ոչ իրական տեղեկատվություն են փոխանցում, և իր այցելությունը կարևոր էր այն առումով, որ ներկայացվեց Հայաստանի վերաբերյալ այլ կարծիք:
Բանախոսն հայտնեց, որ Եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել է նաև քաղբանտարկյալների հարցը:
Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 7-ից 8-ը Ժնևում տեղի է ունեցել Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհրդի նիստ, որն աշխարհում խոշորագույն կուսակցությունն է և որին դեռ 1907 թվականից անդամակցում է ՀՅԴ-ն:
Հայտնելով, որ ժողովում ընդունվել է Հայաստանին վերաբերող կարևոր հայտարարություն՝ Իշխան Սաղաթելյանը հատնեց, որ Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը հայտարարության Հարվային Կովկասին վերաբերող հատվածում դատապարտել է ՀՀ սահմաններ ներխուժելու և ոտնձգություններ կատարելու Ադրբեջանի քայերն, ինչպես նաև դատապարտել է հայ ռազմագերիների և բռնի պահվող անձանց դեպքերը՝ Իշխան Սաղաթելյանն հավելեց. «Խորհուրդը ՀՀ իշխանություններին հորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որը որդեգրել են հատկապես 2020 թ պատերազմից հետո՝ հետապնդելով դիմադրության շարժման և այլ ընդդիմադիր ակտիվիստներին, ճնշում գործադրելով իրավական համակարգի վրա՝ նպատակադրվելով մեծացնել ազդեցությունը դատարանների վրա և սահմանափակել բաց և թափանցիկ հանրային հաշվետվողականությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, և ԱԳՆ-ն դրսում պատշաճ չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյանն այսօր կխոսի
- Բնության մեջ մարդը չէ բանանի հիմնական սպառողը․ Վազգեն Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքին ներկա չի լինի
- Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ
- Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի