Լինեմ բանտում, թե ազատության մեջ պայքարելում եմ հանուն մեր պետության, պետականության, արժանապատվության համար․ Գերասիմ Վարդանյան
Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։
Նիստի ընթացքում քննվում էրէ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը:
« Ես երբեք ոչ մեկից չեմ փախել»,- դատարանում հայտարարեց Գերասիմ Վարդանյանն ու շարունակեց․
«Իիմ արածների համար էլ եմ պատասխան տալիս, չարածներիս համար էլ։ Ինչ վերաբերվում է մնացած հանգամանքներին, այն ինչ կատարվում է , ըստ իս, ունի քաղաքական ենթատեքստ։ Ես չեմ եկել բանտից այստեղ, որ խնդրեմ ինձ ազատություն տաք։ Իմ համար էդ ազատությունը ոչ մի արժեք չունի, իմ ազատությունը պատկանում է իմ երկրին, իմ հայրենիքին։ Մեր պետականության, Արցախի արժանապատվության թե՛ իմ կյանքը, թե՛ ազատությունը դրված է այդ գործի մեջ։ Լինեմ բանտում,թե ազատության մեջ, ուր էլ լինեմ պայքարելում եմ հանուն մեր պետության, պետականության արժանապատվության համար։ Իմ գործողությունների մեջ միշտ առաջնորդվել են Սահմանադրությամբ, գործել եմ օրենքի շրջանակում։ Ոչ ոքի չեմ վիրավորել կամ պարտադրել, ոչ էլ փորձել եմ վնասել։ Բանտից եկել եմ այստեղ՝ իմ ընկերներին ասելու, որ պայքարը շարունակվում է՝ բանտում ,թե ազատության մեջ, որտեղ էլ լինեմ գնում ենք մինչև վերջ»։
Գերասիմ Վարդանյանի ելույթը ողջունեցին ծափահարություններով։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Վզին դրած» արդարադատություն, ապօրինություններ ու խտրական մոտեցում․Գերասիմ Վարդանյանի պաշտպան
- Գերասիմ Վարդանյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց
- Դատարանն այսօր կքննի Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացման որոշումը
- Հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան