Իգոր Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, որոշել է փոփոխել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը: Panorama.am-ին Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ 1 միլիոն դրամ գրավի դիմաց նա շուտով ազատ կարձակվի։
Իգոր Խաչատուրովը կալանավորված է մայիսի 20-ից, ըստ ՔԿ-ի, մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիային իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է
- Իգոր Խաչատուրովի կալանավորման գործով նիստին ոչ դատավորն է եկել, ոչ դատախազը
- Զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից․ Իգոր Խաչատուրովի պաշտպան
- «Ով զադնի դնի նիկոլ ա, իսկ թշնամին ծնկի կգա». Իգոր Խաչատուրով
- Իգոր Խաչատուրովի պաշտպան. ՔԿ հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ
- Իգոր Խաչատուրովը կալանավորվել է
- Փաստաբան. Դատավոր Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին