Կարաչայ-Չերքեսիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» 11 անդամ
Անվտանգության դաշնային ծառայությունը(ՀԴԾ) Կարաչայ-Չերքեսիայում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական 11 անդամի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ՀԴԾ-ի հանրային կապերի կենտրոնին։
Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանք զբաղվում էին Կարաչայ-Չերքեզիայի բնակիչներին ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելով, ինչպես նաև համացանցում այն քարոզելով։
Հանցագործների բնակության վայրերում ուժայինները հայտնաբերել և առգրավել են 10 տեսակ զենք, «Մակարով» ատրճանակ, սղոցված որսորդական հրացան, երեք նռնակ, մեծ քանակությամբ զինամթերք և նրանց անօրինական գործունեությունը բացահայտող նյութեր պարունակող գաջեթներ։
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (ահաբեկչական խմբավորման կազմակերպում և մասնակցություն), 205.2 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչության քարոզչություն):
Հարակից հրապարակումներ`
- «Իսլամական պետությունը» էքսպանսիա է պատրաստում ԱՊՀ-ում. ՌԴ ԱԴԾ
- «Իսլամական պետությունը» վերածնվում է
- Ռուսական ավիացիան ոչնչացրել է Պալմիրա ուղևորվող ԴԱԻՇ-ի 120 անդամի