Կին տաղանդների կրթաթոշակային ծրագիր՝ Փաշինյանի շարասյան մեքենայի վթարի հետևանքով զոհված Սոնա Մնացականյանի անունով
Ապրիլի 26-in Լեոյի խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենայի մասնակցությամբ ավտովթարի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի անվամբ նոր կրթաթոշակային ծրագիր է մեկնարկել:
«2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեո փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձավ երիտասարդ գործարար Սոնա Մնացականյանը, ով ընդհամենը 2 ամիս անց պատրաստվում էր լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Արիային:
Սոնա Մնացականյանը վերականգնվող էներգիայի ավտոմատացմամբ զվաղվող սկանդինավյան ԶԵՎԻՏ ընկերության համահիմնադիրն էր, և Հայաստանում արդեն ստեղծել էր մեծ թիմ: Բիզնես գործենությունից բացի, նա բազում հասարակական նախագծերի համահեղիակն ու աջակիցն էր, հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և որ բոլորն արժանի են այդ հնարավորությանը:
Սոնայի մեծ գործերը կիսատ չթողնելու և Հայաստանի ու Արցախի շուրջ նրա մեծ նվիրումը շարունակելու համար նախաձեռնվել է հատուկ կրթաթոշակային ծրագիր՝ խրախուսելու և աջակցելու իգական սեռի տաղանդներին: Ծրագիրը ստեղծվել է համախմբելու այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային, ծանոթ էին նրա աշխատանքին և ցանկանում են շարունակել նրա տեսլականը։
Հատուկ այդ կապակցությամբ նախաձեռնված և դեռ շարունակվող դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ Հայաստանից և արտերկրից: Հավաքագրված միջոցները կտրամադրվեն միանվագ կրթաթոշակների տեսքով տաղանդավոր հայ կանանց երեք հիմնական անվանակարգերում՝ վերականգնվող էներգիա, տեխնոլոգիա և գիտություն:
Այս փուլի հիմնական արդյունքը կլինի շուրջ 10 դիմորդների` միանվագ մրցանակների շնորհումը, որոնք կընտրվեն բաց մրցույթի միջոցով: Մրցույթը դեռ ընթացքի մեջ է, դիմորդների հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ: Դիմել կարող են 18 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչները՝ Հայաստանից և Արցախից, ովքեր բավական հիմքեր ունեն աջակցություն ստանալու համար և գործունեություն են ծավալում նշված երեք հիմնական ոլորտներում:
Կրթաթոշակի ծրագիրն ու ողջ դրամահավաքը իրականացվում է փոքր թիմի ջանքերով, որում ներգրավված են Սոնա Մանացականյանի ամուսինը, քույրը, նրա ընկերներից Սեդա Պապոյանը և գործընկերներից Լիանա Խուցիյանը:
Կրթաթոշակներն առաջին փուլով կտրամադրվեն 2022 թվականի հուլիսի 30-ին և 31-ին Երևանում կայանալիք FemInno կանանց շուրջ նորարության միջազգային կոնֆերանսի ժամանակ, որտեղ Սոնան պատրաստվում էր ելույթ ունենալ: Ամուսինը` Աշոտ Վարդանյանը, հանդես կգա ելույթով և կհայտարարի կրթաթոշակային ծրագրի բացումը:
Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի դրամահավաքին կարող եք միանալ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին
- Սոնա Մնացականյանի վրաերթի քրգործով ընթանում է կողմնակալ քննություն՝ պայմանավորված վարորդի անձով. Րաֆֆի Ասլանյան
- Փաստաբան. Պետպատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան
- Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը
- Ահա թե ով էր Սոնան. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած կնոջ ամուսնու նոր գրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան