«Հետք». Ակունքում 20 հա հողակտորը Ծառուկյանին վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Այս մասին «Հետք»-ը ու մանրամասնում.
«Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
«Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։
Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը «Հետք»-ինն է։
Հարակից հրապարակումներ`
- «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ. Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների աշխատանքներ
- ԿԳՄՍ-ն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում
- Ծառուկյան. Ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին