Հունաստանի վարչապետը Էրդողանին հորդորել է գնահատել Կրետեն թուրքական ներկայացնող քարտեզի ցուցադրությունը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեկնաբանել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի գործողությունները, որը ցույց է տվել քարտեզ, որի վրա Էգեյան ծովի հունական կղզիները՝ ներառյալ Կրետեն ներկյացված են որպես Թուրքիայի մաս:
«Ուշադիր նայեք այս քարտեզին. Կրետե, Հռոդոս, Լեսբոս, Քիոս, Սամոս, դրանք բոլորը կուլ է տվել Թուրքիան: Սա ծայրահեղականների տենդագին երազա՞նքն է, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը, ևս մեկ սադրա՞նք, թե՞ իրական նպատակ: Նախագահ Էրդողանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի իր կոալիցիոն գործընկերոջ վերջին չարաճճիությունների վերաբերյալ»,-Twitter-ում Միցոտակիսի գրառումը մեջբերել է ՏԱՍՍ-ը ։
Շաբաթ օրը Բահչելին այցելել է թուրքական արմատական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման կենտրոնակայան, որտեղ նրան հանձնվել է Էգեյան ծովի քարտեզով մի տախտակ, որտեղ կարմիր գույնով պատկերված են հունական կղզիները, ներառյալ Կրետեն, որպես Թուրքիայի մաս: Բահչելին այդ քարտեզով հրապարակային լուսանկար է արել։
Ըստ Sky-ի, հունական դիվանագիտական աղբյուրները կիրակի օրը «հատկապես ագրեսիվ, սադրիչ և դատապարտելի գործողություն» են անվանել թուրքիայի կուսակցության առաջնորդի կողմից քարտեզի ցուցադրումը: Դիվանագետների խոսքով՝ Աթենքն ակնկալում է «անհապաղ կատեգորիկ և հրապարակային դատապարտում այս անընդունելի արարքին, որը կասկածի տակ է դնում Հունաստանի տարածքային ամբողջությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի երկրները հունիսի 29-ին պաշտոնապես դաշինք կհրավիրեն Ֆինլանդիային և Շվեդիային
- ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային և Հունաստանին խուսափել լարվածությունը սրող հռետորաբանությունից
- Թուրքիան Հունաստանից պահանջում է ապառազմականացնել կղզիները
- Հունաստանը չի համակերպվելու Թուրքիայի վտանգի հետ
- Թուրքիան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ. Էրդողան
- Կրետե կղզում երկրաշարժ է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին